20:57  ,  15 նոյեմբերի, 2025

ATP Finals. Յանիկ Սիները դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը  7:5, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 53 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի 8-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news