14:41  ,  15 նոյեմբերի, 2025

ATP Finals. Կիսաեզրափակիչի զույգերը

Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը կմրցի աշխարհի 8-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։

Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը։

Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news