19:19  ,  14 նոյեմբերի, 2025

ATP Finals. Յանիկ Սիները տարավ երրորդ հաղթանակը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) կիսաեզրափակիչ։

Յանիկ Սիները երեք հաղթանակ տարավ խմբային փուլում։ Վերջին տուրում նա 6:3, 7:6 (7:3) հաշվով պարտության մատենց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news