01:41  ,  10 նոյեմբերի, 2025

«Ինտերն» ուժեղ էր «Լացիոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող։ 62-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։

«Ինտերը» 24 միավորով հավասարվեց «Ռոմային» եւ առաջինն է։ «Լացիոն» 9-րդ տեղում է՝ 15 միավոր։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո եւ հայտավորված չէր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 3, Անժ-Յոան Բոնի, 62

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում