20:39  ,  28 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը խնդիրներ չունեցավ

Աշխարհի 13-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Ռուսաստանի առաջին ռակետը 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 36-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Երկրորդ շրջանում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի 38-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news