01:27  ,  28 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Փարիզում

Աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։

Առաջին շրջանում հայ թենիսիստը 6:1, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 71-րդ ռակետ, ամերիկացի Իթան Քուինին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ, կանադացի Դենիս Շապովալովի եւ աշխարհի 28-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի դիմակայության հաղթողը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News