19:44  ,  25 հոկտեմբերի, 2025

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

Մյունխենյան թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն ընդգրկված չէր «Բորուսիայի» հայտացուցակում։

«Բավարիան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» վերջինն է՝ 3 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)

Յոզուա Կիմիխ, 64, Ռաֆայել Գերեյրու, 69, Լենարտ Կառլ, 81

Հեռացում՝ Իենս Կաստրոպ («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), 19

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում