21:32  ,  24 հոկտեմբերի, 2025

ATP-500. Յանիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։

Իտալացի թենիսիստը 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ։

Մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news