10:42  ,  22 հոկտեմբերի, 2025

Չեմպիոնների լիգա․ «Արսենալի» 4 գոլը 13 րոպեում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։

Անգլիական ակումբի յութուբյան ալիքը ներկայացրել է գոլերը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը չորս գոլը խփել է 13 րոպեում։ Աչքի են ընկել բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսը (57-րդ րոպեին), բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին (64), դուբլի հեղինակ է դարձել շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը (67, 70)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English