22:29  ,  18 հոկտեմբերի, 2025

«Բավարիան» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։ «Բորուսիայի» գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

«Բավարիան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» չորրորդն է՝ 14 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 22, Մայքլ Օլիսե, 79 - Յուլիան Բրանդտ, 84

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում