16:49  ,  10 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Կիսաեզրափակիչի զույգերը

Աշխարհի 18-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 53 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի աշխարհի 54-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշի հետ, որը 6:3, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 13-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգն ավելի վաղ կազմել էին աշխարհի 5-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի 204-րդ ռակետ, Մոնակոյի ներկայացուցիչ Վալենտեն Վաշերոն։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news