18:21  ,  9 հոկտեմբերի, 2025

Ջոկովիչը 80-րդ անգամ դուրս եկավ «Մասթերսի» կիսաեզրափակիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը 80-րդ անգամ դուրս եկավ «Մասթերսի» կիսաեզրափակիչ։

Շանհայում (Չինաստան) անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 44-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի Մոնակոյի ներկայացուցիչ, աշխարհի 204-րդ ռակետ Վալենտեն Վաշերոյի հետ, որը քառորդ եզրափակիչում սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի 11-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի նկատմամբ (2:6, 7:6 (7:4), 4:6):

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news