22:33  ,  4 հոկտեմբերի, 2025

«Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Ֆրանկֆուրտում հյուրընկալվեց «Այնտրախտին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Այնտրախտն» ունի 9 միավոր եւ 6-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»՝ 0:3

Լուիս Դիաս, 1, 84, Հարի Քեյն, 27

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում