16:03  ,  30 սեպտեմբերի, 2025

Ալկարասը՝ Japan Open-ի հաղթող

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 6-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված ATP-500 շարքի Japan Open մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում 22-ամյա իսպանացի թենիսիստը  6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 32 րոպե։

Ալկարասը նվաճեց 24-րդ տիտղոսը կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news