13:20  ,  30 սեպտեմբերի, 2025

China Open. Յանիկ Սիները եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը կիսաեզրափակիչում 6:3, 4:6, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ աշխարհի 52-րդ ռակետ, ամերիկացի Լյոներ Տիենի դիմակայության հաղթողը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news