Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ զուգախաղում։
Նրանք 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեցին ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին եւ հոլանդացի Տալոն Գրիկսպորին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։
Եզրափակիչում Խաչանովի եւ Ռուբլյովի մրցակիցները կլինեն Հարի Հելիովաարա (Ֆինլանդիա) / Հենրի Փաթեն (Մեծ Բրիտանիա) - Գիդո Անդրեոսի (Արգենտինա) / Մանուել Գինար (Ֆրանսիա) դիմակայության հաղթողի հետ։
China Open մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի