00:37  ,  30 սեպտեմբերի, 2025

«Լացիոն» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի հարձակվողներ Մատեո Կանչելիերին ու Մատիա Ձականին եւ արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։

«Լացիոն» 6 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, «Ջենոան» նախավերջինն է՝ 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ջենոա» - «Լացիո»՝ 0:3 

Մատեո Կանչելիերի, 4, Վալենտին Կաստելյանոս, 30, Մատիա Ձականի, 63

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում