23:29  ,  27 սեպտեմբերի, 2025

Ռանոսի գոլը Բունդեսլիգայում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը 4:6 հաշվով պարտվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Դաշտի տերերի չորրորդ գոլն ավելացված 9-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման էր դուրս եկել 82-րդ րոպեին։ Ռանոսն առաջին գոլն է խփել Բունդեսլիգայում։

«Այնտրախտը» 9 միավորով չորրորդն է, «Բորուսիան» վերջինն է՝ 2 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում