00:33  ,  27 սեպտեմբերի, 2025

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը 100-րդ գոլը խփեց Բունդեսլիգայում։ Աչքի ընկան նաեւ գերմանացի պաշտպան Ժոնատան Տան եւ ավստրիացի պաշտպան Քոնրադ Լայմերը։

«Բավարիան» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վերդերը» 14-րդն է՝ 4 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 4:0 (տեսանյութ)

Ժոնատան Տա, 22, Հարի Քեյն, 45, 11մ, 65, Քոնրադ Լայմեր, 87

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում