17:20  ,  25 սեպտեմբերի, 2025

China Open. Յանիկ Սիների հաղթական մեկնարկը

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարում։ 

Առաջին շրջանում իտալացի թենիսիստը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 97-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

Երկրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 68-րդ ռակետ, ֆրանսիացի Թերենս Աթմանը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news