10:37  ,  25 սեպտեմբերի, 2025

China Open. Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 10-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող China Open ATP 500 մրցաշարի մեկնարկում։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 38-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերի հետ, որն առավելության հասավ 4:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 49 րոպե։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news