09:49  ,  19 սեպտեմբերի, 2025

Էրլինգ Հոլանդը բոլորից արագ խփեց 50 գոլ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բոլորից արագ խփեց 50 գոլ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Նրան պահանջվեց 49 հանդիպում։

Առաջին տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիին», Էրլինգ Հոլանդը խփել է մեկ գոլ։

Նախորդ ռեկորդակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյն էր, որը Չեմպիոնների լիգայում 50 գոլ խփել է 62 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news