22:27  ,  13 սեպտեմբերի, 2025

«Բավարիայի» հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց «Համբուրգի» հետ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին, գերմանացի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը եւ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

«Բավարիան» 9 միավորով առաջատարն է, «Համբուրգը» նախավերջինն է՝ 1 միավոր։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բավարիա» - «Համբուրգ»՝ 5:0 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի 3, Ալեքսանդր Պավլովիչ, 9, Հարի Քեյն, 26, 11մ, 62, Լուիս Դիաս, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում