00:32  ,  13 սեպտեմբերի, 2025

«Բայերը» հաղթեց Յուլմանի նորամուտի խաղում (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության երրորդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Բայերի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց դանիացի Կասպեր Յուլմանը։

«Բայերից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։ Աչքի ընկավ նաեւ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

«Այնտրախտը» 6 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է, «Բայերն» ունի 4 միավոր եւ 7-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բայեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:1 (տեսանյութ)

Ալեխանդրո Գրիմալդո, 10, 90+8, Պատրիկ Շիկ, 45+4, 11մ - Ջան Ուզուն, 52

Հեռացում՝ Ռոբերը Անդրիխ («Բայեր»), 59, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում