14:02  ,  11 դեկտեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ

Ուկրաինական «Команда» թերթի անցկացրած հարցման արդյունքում ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության աշնանային հատվածի լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է profootball.ua-ն:

Սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հարցման ցուցակում 23-ամյա Մխիթարյանը զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն դա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին չի խանգարել ընդհանուր հաշվարկում պահպանել առաջատարի դիրքը:

«Команда». Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստնոյեմբեր  

1. Վիլիան («Շախտյոր») - 12 բալ

2. Ռուսլան Ռոտան («Դնեպր») - 5

3. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր»), Եվգենի Կոնոպլյանկա («Դնեպր») - 4

4. Կլեյտոն Խավյեր («Մետալիստ»), Սերգեյ Նազարենկո («Տավրիա») - 3

5. Ժուլիանո («Դնեպր»), Էլիս Բակայ («Չեռնոմորեց») - 2

Ընդհանուր հաշվարկ (հուլիս - նոյեմբեր)

1. Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր») - 60

2. Բրաուն Իդեյե («Դինամո» Կիեւ) – 21

3. Վիլիան («Շախտյոր») - 18

4. Եվգենի Կոնոպլյանկա, Ռուսլան Ռոտան (երկուսն ել՝ «Դնեպր») – 15

5. Ֆերնանդինյո («Շախտյոր») – 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ