09:44  ,  5 սեպտեմբերի, 2025

Բրազիլիան պարտության մատնեց Չիլիին (տեսանյութ)

Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Բրազիլիայի հավաքականն իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ 3:0 հաշվով պարտության մատնեց Չիլի թիմին։

Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած խաղում աչքի ընկան Լոնդոնի «Չելսիի» 18-ամյա հարձակվող Էստեւաոն, Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան եւ անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։

Բրազիլիան 28 միավորով երկրորդն է եւ ապահովել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

ԱԱ-2026, հարավաամերիկյան գոտու ընտրական փուլ, 17-րդ տուր

Բրազիլիա - Չիլի՝ 3:0

Էստեւաո, 38, Լուկաս Պակետա, 72, Բրունո Գիմարայնս, 73

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում