15:25  ,  28 օգոստոսի, 2025

Չեմպիոնների լիգա․ 36 թիմ ընդգրկվել է վիճակահանության 4 զամբյուղում

Օգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

36 թիմ ընդգրկվել է վիճակահանության  4 զամբյուղում։

Ընդհանուր փուլում յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում․ 4 խաղ՝ տանը, 4 խաղ՝ դրսում։ Ամեն թիմ յուրաքանչյուր զամբյուղից կստանա 2-ական մրցակից։

Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափկիչ։

9-24-րդ տեղերը գրաված թիմը կանցկացնեն անցումային հանդիպումներ փլեյ-օֆֆի եւս 8 ուղեգրի համար։

25-36-րդ տեղերը գրաված թիմերը դուրս կմնան եվրագագավաթներից։

Առաջին զամբյուղ

ՊՍԺ (Ֆրանսիա)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Բավարիա» (Գերմանիա)

«Լիվերպուլ» (Անգլիա)

«Ինտեր» (Իտալիա)

«Չելսի» (Անգլիա)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա)

Երկրորդ զամբյուղ

«Արսենալ» (Անգլիա)

«Բայեր» (Գերմանիա)

«Աթլետիկո» (Իսպանիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա)

«Ատալանտա» (Իտալիա)

«Վիլյառեալ» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա)

«Այնտրախտ» (Գերմանիա)

«Բրյուգե» (Բելգիա)

Երրորդ զամբյուղ

«Տոտենհեմ» (Անգլիա)

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)

«Այաքս» (Նիդերլանդներ)

«Նապոլի» (Իտալիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան)

«Սլավիա Պրահա» (Չեխիա)

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)

«Մարսել» (Ֆրանսիա)

Չորրորդ զամբյուղ

«Կոպենհագեն» (Դանիա)

«Մոնակա» (Ֆրանսիա)

«Գալաթասարայ» (Թուրքիա)

«Յունիոն» (Բելգիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան)

«Աթլետիկ» (Իսպանիա)

«Նյուքասլ Յունայթեդ» (Անգլիա)

«Պաֆոս» (Կիպրոս)

«Կայրաթ» (Ղազախստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English