20:09  ,  23 օգոստոսի, 2025

«Բայերը» պարտվեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում մրցեց «Հոֆենհայմի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ)։

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բայերի» անգլիացի պաշտպան Ջարել Կուանսան։

25-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Հոֆենհայմի» կոսովցի կիսապաշտպան Ֆիսնիկ Ասլանին։

52-րդ րոպեին հյուրերի հաղթական գոլը խփեց գերմանացի հարձամ Թիմ Լեմպերլեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում