00:29  ,  23 օգոստոսի, 2025

«Բավարիայի» տպավորիչ մեկնարկը Բունդեսլիգայում՝ 6:0 (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը մեկնարկային տուրում ընդունեց «ՌԲ Լայպցիգին» եւ պարտության մատնեց 6:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Երկու գոլ խփեց ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։ Աչքի ընկավ նաեւ թիմի նորեկ, կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 6:0 (տեսանյութ)

Մայքլ Օլիսե, 27, 42, Լուիս Դիաս, 32, Հարի Քեյն, 64, 74, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում