10:41  ,  17 օգոստոսի, 2025

«Մասթերս»․ Ալկարասը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 7:6 (7:4), 6:2 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 136-րդ ռակետ, ֆրանսիացի Թերենս Աթմանին։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news