09:10  ,  8 օգոստոսի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց եզրափակիչում

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում։ Հայ թենիսիտը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնի հետ, որն առավելության հասավ 6:7 (5:7), 6:4, 7:6 (7:3) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։

Բեն Շելթոնը կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մասթերս» մրցաշարի տիտղոս։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում Կարեն Խաչանովը կբարձրանա 12-րդ տեղ։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news