09:09  ,  7 օգոստոսի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը եզրափակիչում է

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ առավելության հասավ 6:3, 4:6, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 54 րոպե։

Եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնը, որը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news