23:55  ,  31 հուլիսի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 114-րդ ռակետ, ամերիկացի Էմիլիո Նավայի հետ եւ առավելության հասավ 6:7 (6:8), 6:4, 6:1 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի եւ աշխարհի 42-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի դիմակայության հաղթողը։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news