19:31  ,  30 հուլիսի, 2025

Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող մարզական հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

50 մետր վազող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում Գոհար Հարությունյանը ցույց տվեց 380 միավոր արդյունք եւ գրավեց երկրորդ տեղը։

Կանանց Հայաստանի թիմը 1116 միավորով նվաճեց թիմային արծաթե մեդալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում