09:03  ,  30 հուլիսի, 2025

Սանդրո Պերկովիչ․ Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու համար (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախախաղային ասուլիսում խոսել է հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մասին։

Առաջին խաղում «Նոան» պարտվել է 1:2 հաշվով։

«Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։

Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման համար»,- ասել է Սանդրո Պերկովիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենան հուլիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News


  • Latest news