17:22  ,  26 հուլիսի, 2025

Հայաստանի եռյակը՝ Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)

Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող մարզական հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի եռյակը նվաճեց թիմային չեմպիոնի տիտղոսը նորմալ վազքում։

Գոռ Խաչատրյան - Հովհաննես Մարգարյան - Հայկ Մինասյան եռյակը 1696 միավոր արդյունքով գրավեց առաջին տեղը։

Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Անհատական պայքարում  Արուսյակ Գրիգորյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում