14:42  ,  21 հուլիսի, 2025

ՉԼ․ «Նոա» - «Ֆերենցվարոշ» զույգի հաղթողի հնարավոր մրցակիցը

Տեղի ունեցավ եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Նոայի» եւ Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի խորվաթական «Ռիեկայի» եւ բուլղարական «Լուդոգորեցի» դիմակայության հաղթողի հետ։

«Լուդոգորեցի» գլխավոր մարզիչն այժմ պորտուգալացի Ռուի Մոտան է, որն անցած մրցաշրջանում գլխավորում էր «Նոան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news