13:24  ,  21 հուլիսի, 2025

Հոլգեր Ռունե․ Անդրե Աղասին շատ իմաստուն է

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։

«Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն է եւ զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը՝ ինձ համար նոր ձեւով։ Որոշեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է Աղասիին դիմելու համար, քանի որ ես դարձյալ լավ եմ խաղում։

Երբ հաճախ ես փոխում մարզիչների, ավելի վատ ես խաղում, քանի որ չես հետեւում միասնական համակարգի։ Կարծեցի, որ հիմա լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ճիշտ ժամանակն է։ Մոգություն չկար, բայց Աղասին մի քանի շատ իմաստուն խոսքեր ասաց, ինչն ինձ օգնեց»,- Ռունեի խոսքը մեջբերում է Tennis.com-ը։

Վաշինգտոնի ATP-500 մրցաշարում Ռունեն պայքարը կսկսի երկրորդ շրջանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news