23:44  ,  8 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Ալկարասը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:2, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news