Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» հուլիսի 8-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայում։
Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի առաջին խաղում կընդունի Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»։
Հանդիպումը տեղի կունենա Աբովյանում եւ կմեկնարկի 20:00-ին։
Պատասխան հանդիպումը նախատեսված է հուլիսի 15-ին Պոդգորիցայում։
Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ, պարտվելու դեպքում պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ խաղալով «ԿՈւՊՍ Կուոպիո» (Ֆինլանդիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի