Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած գրառմամբ արձագանքել է հաղթանակին աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի նկատմամբ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում։ Հայ թենիսիստն առավելության էր հասել 5 սեթում՝ 7:6 (8:6), 4:6, 4:6, 6:3, 7:6 (10:8)։ Պայքարը տեւել էր 3 ժամ եւ 49 րոպե։
«Խելահեղություն էր։ Համառ պայքար մղեցի մինչեւ վերջ։ Առջեւում 1/8 եզրափակիչն է»,- գրել է հայ թենիսիստը։
1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայխշակը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի