Կարեն Խաչանով․ Խելահեղություն էր

11:25   5 հուլիսի, 2025

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած գրառմամբ արձագանքել է հաղթանակին աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի նկատմամբ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում։ Հայ թենիսիստն առավելության էր հասել 5 սեթում՝ 7:6 (8:6), 4:6, 4:6, 6:3, 7:6 (10:8)։ Պայքարը տեւել էր  3 ժամ եւ 49 րոպե։

«Խելահեղություն էր։ Համառ պայքար մղեցի մինչեւ վերջ։ Առջեւում 1/8 եզրափակիչն է»,- գրել է հայ թենիսիստը։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայխշակը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.