00:19  ,  4 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Աշխարհի առաջին ռակետը երրորդ շրջանում է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Իտալացի թենիսիստը 6:1, 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 93-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

1/8 եզրափակիչի ուղեգրի համար Յանիկ Սիները կմրցի աշխարհի 52-րդ ռակետ, իսպանացի Պեդրո Մարտինես-Պորտերոյի հետ։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News