18:50  ,  3 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Ջոկովիչը խնդիրներ չունեցավ երկրորդ շրջանում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 6-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 154-րդ ռակետ, բրիտանացի Դանիել Էվանսի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 47 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 49-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչը, որը 1:6, 6:3, 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 106-րդ ռակետ, հոլանդացի Իեսպեր դե Յոնգին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News