07:04  ,  2 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում։ Աշխարհի 6-րդ ռակետը 6:1, 6:7 (7:9), 6:2, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 41-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերի նկատմամբ։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 21 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 154-րդ ռակետ, բրիտանացի Դանիել Էվանսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News