19:05  ,  1 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Յանիկ Սիները խնդիրներ չունեցավ մեկնարկում

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները վստահ հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում: Իտալացի թենիսիստն առաջին շրջանում 6:4, 6:3, 6:0 հաշվով առավելության հասավ աշխարհի 95-րդ ռակետ, իտալացի Լուկա Նարդիի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 48 րոպե։

Երկրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 93-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսանդր Վուկիչը, որը մեկնարկում 6:3, 6:4, 4:6, 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 96-րդ ռակետ, Չինական Տայպեյի ներկայացուցիչ Չուն Սին Ցենին։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news