23:15  ,  15 հունիսի, 2025

Արման Դյուպլանտիսը բարելավեց ձողացատկի աշխարհի ռեկորդը

Ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, շվեդ Արման Դյուպլանտիսը 12-րդ անգամ բարելավեց ձողացատկի աշխարհի ռեկորդը։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված «Ադամանդե լիգայի» հերթական փուլում Արման Դյուպլանտիսը հաղթեց 6,28 մետր արդյունքով։

Նախորդ ռեկորդը (6,27 մետր) Արման Դյուպլանտիսը սահմանել էր փետրվարին Ֆրանսիայում։

Արման Դյուպլանտիսն իր առաջին համաշխարհային ռեկորդը սահմանել է 2020 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print