18:16  ,  14 հունիսի, 2025

Աշխարհի գավաթ․ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիրներ (ֆոտո, վիդեո)

Մյունխենում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ նվաճեցին 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։

Որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչները խոցեցին 580 միավոր, իսկ եզրափակիչում 4:16 հաշվով պարտվեցին Չինաստանի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոններ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում