10:56  ,  13 հունիսի, 2025

Սթենլիի գավաթ․ «Էդմոնտոնը» եզրափակիչի չորրորդ խաղում հաղթեց «Ֆլորիդային»

Տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի փլեյ-օֆֆի եզրափակիչում «Էդմոնտոն Օյլերզը» երկու պարտությունից հետո չորրորդ խաղում հաղթեց «Ֆլորիդա Փանթերզին»։ Պահանջվեց օվերթայմ։ «Էդմոնտոն Օյլերզն» առավելության հասավ 5:4 հաշվով։

Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Ռայան Նյուջենթ-Հոփքինսը, Դարնել Նուրսը, Վասիլի Պոդկոլզինը, Ջեյք Ուոլմանը եւ Լեոն Դրայզայթլը (օվերթայմում)։

«Ֆլորիդա Փանթերզից» դուբլի հեղինակ դարձավ Մեթյու Տկաչուկը։ Աչքի ընկան նաեւ Անտոն Լունդելը եւ Սեմ Թայնհարթը։

Եզրափակիչ շարքի ընդհանուր հաշիվը հավասար է՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում