23:03  ,  1 հունիսի, 2025

Չեմպիոնների լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով տիտղոսը նվաճած ֆրանսիական ՊՍԺ-ի 7 ֆուտբոլիստի։

Դարպասապահ․ Դոնարումա (ՊՍԺ)։

Պաշտպաններ․ Մարկինյոս (ՊՍԺ), Բաստոնի («Ինտեր»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Հակիմի (ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ․ Ռայս («Արսենալ»), Վիտինյա (ՊՍԺ), Ռաֆինյա («Բարսելոնա»), Յամալ («Բարսելոնա»)։

Հարձակվողներ․ Դուե (ՊՍԺ), Դեմբելե (ՊՍԺ)։

Մյունխենում տեղի ունեցած եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» եւ առաջին անգամ նվաճել այս տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news